Հինգ քաշային կարգերում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը Instagram-ի երկու հրապարակումներով իրարանցում է առաջացրել մարզական աշխարհում։
Նախ Մեյվեզերը լուսանկար է հրապարակել UFC-ի նախագահ Դեյնա Ուայթի հետ՝ նշելով, որ նրանք աշխատում են իրար հետ՝ 2020 թվականին ևս մեկ հետաքրքիր իրադարձություն աշխարհին մատուցելու համար ։ Րոպեներ անց Մեյվեզերը ևս մեկ լուսանկար է հրապարակել ու հայտնել է, որ վերսկսում է կարիերան 2020 թվականին։ Հիշեցնենք, որ վերջին անգամ Ֆլոյդն ու Ուայթը միմյանց հետ աշխատել են 2017 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ տեղի ունեցավ UFC-ի աշխարհի նախկին չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորի և Ֆլոյդ Մեյվեզերի մենամարտը, որն ավարտվեց ամերիկացի բռնցքամարտիկի հաղթանակով։