Լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իր Instagram-ում դիմել է «Խիմնասիայի» երկրպագուներին: Վերջերս հայտնի դարձավ, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից նրա հրաժարականը չեղարկվել է:
«Ուրախ եմ տեղեկացնել, որ մնում եմ «Խիմնասիայում»: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին և ֆուտբոլիստներին, քանի որ միասին մենք կարողացանք քաղաքական միասնության հասնել ակումբում: Հուսով եմ, որ ղեկավարության կողմից ինձ տրված թիմի ամրապնդման մասին խոստումները կկատարվեն: Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների և աջակցության համար՝ երեկ կայացած հանդիպման համար, որը կայացավ, չնայած շոգ եղանակին»: