«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչը կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Աթլետիկոյում»:
Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Մատիչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև Եվրոպայի այլ բարձրակարգ ակումբներ:
Նախկինում հաղորդվում էր, որ Մատիչը պատրաստ է հունվարին լքել «Մանչեսթեր Յունայթեդը»: