Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ չի գլխավորի «Տոտենհեմը»։
«Ես կարող եմ վստահ ասել «ո՛չ» ու կրկնել դա 10 տարի հետո։
Կարծում եմ՝ դա տեղի չի ունենա, իմ ու Մոուրինյուի իրավիճակները տարբեր են։ Ժոզեն բազմաթիվ տարբեր ակումբներում է աշխատել։ Պետք է հարգել իր որոշումը։
Ես հանդես եմ եկել «Չելսիում» 13 տարի ու խորը զգացմունքներ ունեմ այս ակումբի հանդեպ։ Այս թիմը շատ մոտ է իմ սրտին, այդ իսկ պատճառով ես չեմ գլխավորի «Տոտենհեմը»»,-Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։