«Ինտերը» հետաքրքրված է ձեռք բերել «Ուդինեզեի» կիսապաշտպան Ռոդրիգո Դե Պաուլին:
Նշվում է, որ հավանական տրանսֆերի նախաձեռնողը միլանցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն է: Տրանսֆերի գումարը գնահատվում է մոտ 35 միլիոն եվրո:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» ևս հետաքրքրություն է ցուցաբերում Դե Պաուլի նկատմամբ: