Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը՝ հղում կատարելով Corriere dello Sport-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Խթանների» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դեմ չէ Էրիկսենի հեռանալուն։ Վերջինիս պայմանագրի ժամկետը հյուսիսլոնդոնյան ակումբի հետ լրանում է 2020 թվականի ամռանը։