Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ռեալ Սոսիեդադի» դեմ Լա լիգայի 14-րդ տուրի հանդիպման նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Գարեթ Բեյլի վարքագծին։
Հիշեցնենք, որ Բեյլը Ուելսի հավաքականի հետ ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ դուրս գալը նշել էր դրոշով, որի վրա գրված էր․ «Ուելս, գոլֆ, Մադրիդ»։
«Դադարից հետո ես խոսել եմ Բեյլի հետ, ինչպես մյուս բոլոր խաղացողների։ Մենք քննարկել ենք ֆուտբոլային իրողություններ ոչ թե բաներ, որոնք տեղի են ունենում դրա սահմաններից դուրս։ Այն, ինչ տեղի է ունենում թիմից դուրս, ինձ չի հետաքրքրում։
Եթե նայենք, թե ինչ է արել նա թիմի համար այս ողջ ընթացքում, կարծում եմ՝ երկրպագուները պետք է լինեն իր կողքին»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։