Պորտուգալական Record-ի լրագրողները պատմեցին «Տոտենհեմի» ֆուտբոլիստների և թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի առաջին հանդիպման մասին: Պորտուգալացի մասնագետը մտել է հանդերձարան և ելույթով դիմել խաղացողներին:
«Ես կլինեմ ձեր հայրը, ընկերը, ընկերուհին: Ինչ որ ուզում եք», — մեջբերում է Մոուրինյոյին Record-ը:
Մարզիչը ֆուտբոլիստներին ասել է, որ նրանք ԱՊԼ-ում ավելի բարձր տեղի են արժանի: Մոուրինյոն դեմ առ դեմ խոսել է նաև Ուգո Լլորիսի, Հարի Քեյնի, Թոբի Ալդերվերեյլդդի, Դելե Ալիի, Էրիկ Դայերի և Քրիստիան Էրիկսենի հետ, որոնց նա փորձել է համոզել մնալ ակումբում, ըստ պորտուգալացի լրագրողների: