«Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդեն Ազարը նշել է, որ ինքը մի քանի անգամ մերժել է ՊՍԺ տեղափոխվելու առաջարկները.
«Նրանք ուզում էին ինձ բազմիցս գնել: Ես չէի ուզում վերադառնալ Լիգա 1 կամ ֆրանսիական որևէ ակումբ, «Լիլից» բացի իհարկե: Ես միշտ նրանց ասում էի`ոչ:
ՊՍԺ-ն մի ակումբ է, որը կարող է օգնել ձեզ հաղթել Չեմպիոնների լիգայում, բայց դա իմ պլաններում չէր մտնում: Եթե վերադառնամ Լիգա 1, դա կլինի միայն «Լիլը»: