«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյուի նշանակումը «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Բարի գալուստ, Ժոզե: Լավ է, որ նա վերադարձավ, նա շատ էր ցանկանում դա: Մյուս կողմից, այս նշանակումը ցույց է տալիս, թե որքան արագ են փոփոխվում իրադարձությունները:
Պոչետինոն փայլուն աշխատանք կատարեց «Տոտենհեմի» ղեկին, նա հիանալի մարզիչ է, դրանում ոչ ոք չի կասկածում: Նա հիանալի տղա է»: