Բասկետբոլի Եվրալիգայում մեկնարկեց 10-րդ տուրը:
Հայաստանի հավաքականի անդամ Բրայան Դանթսթոնի թուրքական «Անադոլու Էֆեսը» 81-76 հաշվով առավելության հասավ «Օլիմպիա Միլանոյի» նկատմամբ ու բարձրացավ առաջին հորիզոնական:
«Օլիմպիակոսը» 99-80 արտագնա հաղթանակ տոնեց «Ալբա Բեռլինի» նկատմամբ և այս պահին 12-րդն է:
«Ցրվենա Զվեզդան» 61-59 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց «Ժալգրիսի» նկատմամբ, իսկ «Վալենսիան» 89-84 հաշվով հաղթեց «Խիմկիին»: