Իտալական La Gazzetta dello Sport պարբերականի հաղորդմամբ,«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելին ժամանակից շուտ է ավարտել թիմի այսօրվա մարզումը:
Իտալական թիմի գլխավոր մարզիչ Ֆաբիո Գրոսոն հեռացրել է 29-ամյա հարձակվողին մարզումից՝ տեսնելով, որ ֆուտբոլիստը 100 տոկոսով չի ներդնում իր ուժերը: Բալոտելին գնացել է հանդերձարան, իսկ քիչ անց արդեն հեռացել է ակումբի մարզաբազայից:
«Բրեշիայի» մամուլի ծառայությունը փորձել է կոծկել կատարվածը ՝ հայտնելով, որ Բալոտելին պարզապես փոխարինվել է մարզումային խաղում ու ավարտել մարզումը: