«Նապոլին» և «Միլանը» հետաքրքրված են ձեռք բերել «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրային:
Տեղափոխությունը կարող է տեղի ունենալ արդեն այս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Լոնդոնյան ակումբի հետ Տորեյրայի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2023 թվականի ամառ:
Ավելի վաղ ուրուգվայցի կիսապաշտպանի գործակալը ասել էր խաղացողի՝ «Արսենալից» հնարավոր հեռանալու մասին: