Արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գայտանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայի ակումբներից մեկում:
Կիսապաշտպանի պայմանագիրը «Չիկագո Ֆեյրի» հետ ավարտվում է 2020 թվականի հունվարին, ինչի պատճառով էլ «Աստոն Վիլան», «Վեսթ Հեմը» և «Շեֆիլդ Յունայթեդը» շահագրգռված են ձեռք բերել Գայտանին ազատ գործակալի կարգավիճակով:
31-ամյա ֆուտբոլիստը 27 հանդիպում է անցկացրել MLS-ի ավարտված առաջնությունում՝ աչքի ընկնելով 4 գոլով: