Անգլիայի ռեգբիի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Էդի Ջոնսը հայտարարել է, որ ուրախ կլինի փորձել իրեն «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում, եթե Ունաի Էմերին թողնի այդ պաշտոնը:
Ավստրալավի մասնագետի ղեկավարությամբ անգլիացի ռեգբիիստներն այս տարի աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեցին արծաթե մեդալները:
«Ես կցանկանայի մարզել «Արսենալը»: Որքան զվարճալի և լավ դա կլիներ: Նրանք ինչ-որ խնդիրներ ունեն, այդպես չէ՞: Դա ֆանտաստիկ կլիներ:
Նախկինում ապրում էի Լոնդոնի հյուսիսում և այցելում սրճարան ամեն կիրակի առավոտ, և այն կիսով չափ լի էր «Տոտենհեմի» երկրպագուներով, իսկ մյուս կեսը՝ «Արսենալի» երկրպագուներն էին: Եվ նրանք հիանալի էին զվարճանում միմյանց հետ, կատակում», — Ջոնսի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:
12 տուրից հետո «Արսենալը» վաստակել է 17 միավոր և Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ տեղը: