«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերը հայտարարել է, որ անհանգստացած չէ այն փաստով, որ «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ներկայումս գործազուրկ և կարող է փոխարինել նրան:
«Այն փաստը, որ Պոչետինոն այժմ ազատ է, ամենևին ինձ չի անհանգստացնում: Ես աշխարհի ամենալավ գործն ունեմ: Ինձ չի անհանգստացնում այն ամենը, ինչ կատարվում է շուրջը: Ես կենտրոնանում եմ միայն «Մանչեսթեր Յունայթեդի» վրա և անում եմ ամեն հնարավորը այս ակումբի համար:
Ես խոսեցի Էդ Վուդվորդի և սեփականատերերի հետ, ամբողջ ժամանակ մենք խոսում ենք միայն այն մասին, թե ինչպես թիմը առաջ տանել, մենք փնտրում ենք այն զարգացնելու ուղիներ: Մեզ համար ամեն ինչ մնում է նույնը, երբ մյուս թիմերը փոխում են մարզիչների»: