Ռուսական Sport24-ի հաղորդմամբ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը Եկատերինբուրգի «Ուրալի» հետ:
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2021թ-ը:
Այլ ակումբներ հետաքրքրված են եղել հայ պաշտպանի տրանսֆերով, բայց Հարոյանը որոշել է մնալ:
27-ամյա պաշտպանը «Ուրալ» է տեղափոխվել 2017 թ-ին: Այդ ընթացքում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 57 հանդիպման՝ խփելով 3 գնդակ ու կատարելով մեկ արդյունավետ փոխանցում: