Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում տեղի են ունեցել հերթական հանդիպումները:
«Դալասը» 142-94 հաշվով հաղթել է «Գոլդեն Սթեյթին»: Տանտերերի կազմում դարձյալ փայլել է Լուկա Դոնչիչը: Նա հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն է վաստակած 35 միավորով:
«Դենվերը» 105-95 հաշվով հաղթել է «Հյուսթոնին»: Վերջիններս անպարտելի էին նախորդ 8 խաղերում:
«Լոս Անջելես Կլիպերսն» էլ միայն օվերթայմում է կարողացել առավելության հասնել «Բոսթոն Սելթիկսի» նկատմամբ: Գրանցվել է 107-104 հաշիվը: