ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դժգոհություն է հայտնել հարձակվող Նեյմարի ՝ թենիսի Դևիսի գավաթի խաղարկության շրջանակում Մադրիդ կատարած այցի կապակցությամբ.
«Ի՞նչ կարող եմ ես անել: Ես նրա հայրը չեմ և ոչ էլ ոստիկան եմ: Ես պարզապես նրա մարզիչն եմ:
Թռիչքից հետո նա երեկ լավ տեսք ուներ: Իհարկե, որպես մարզիչ, ես ուրախ չեմ, բայց չեմ պատրաստվում դրանով գլուխս ծանրաբեռնել:
Նա լավ և պրոֆեսիոնալ մարզվեց և վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխատեց շատ ավելի, քան մնացածը:
Ամեն ինչ գնում է նրան, որ նա կարող է խաղալ ուրբաթ: Առավոտյան մենք կորոշենք `նա կլինի մեկնարկային կազմում, թե խաղը կսկսի պահեստայինների նստարանից», — ասել է Տուխելը:
Բրազիլիայի հավաքականի կազմում ստացած վնասվածքի պատճառով Նեյմարը չի խաղացել հոկտեմբերի 13-ից:
Նոյեմբերի 22-ին ՊՍԺ-ն 14-րդ տուրի շրջանակում կխաղա «Լիլի» հետ: