Բուխարեստում շարունակվող վետերանների աշխարհի առաջնություններում կայացել են 8-րդ տուրի պարտիաները:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
65 տարեկանից բարձր վետերանների մրցաշարում հանդես եկող Ռաֆայել Վահանյանը հաղթանակ է տոնել և ընթանում է 6-րդ հորիզոնականում:
50 տարեկանից բարձր վետերանների մրցաշարում Արտաշես Մինասյանը ևս հաղթանակ է տարել և 6 միավորով կիսում է 3-րդ հորիզոնականը, Կարեն Մովսիսյանը վաստակել է 5,5, իսկ Վլադիմիր Պողոսյանը՝ 4 միավոր: