ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտվել է Winter Chess Classic միջազգային մրցաշարը:
Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
A մրցաշարում հաջող է հանդես եկել ԱՄՆ ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սևյանը, ով 9 հնարավորից վաստակել է 5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները:
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սևյանը հայտնվել է 3-րդ տեղում:
5,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել ԱՄՆ ներկայացուցիչ Ջեֆֆրի Սյունը: Հովհաննես Գաբուզյանը 3,5 միավորով գրավել է 9-րդ, իսկ Վարուժան Հակոբյանը 3 միավորով գրավել է 10-րդ հորիզոնականը:
B մրցաշարում Մելիքսեթ Խաչիյանը 5 միավորով գրավել է 5-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Հարությունյանը 4,5 միավորով զբաղեցրել է 6-րդ տեղը: 6,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել Էմիլիո Կորդոբան: