Միջազգային դադարից հետո Կրիշտիանու Ռոնալդուն վերադարձել է «Յուվենթուսի» ճամբար:
34-ամյա հարձակվողի վերադարձն անցել է անաղմուկ, չնայած նրան, որ միջազգային դադարից առաջ՝ «Միլանի» հետ խաղի ժամանակ կոնֆլիկտ էր առաջացել:
Ակումբում ոչ մի խոսակցություն չի եղել, Ռոնալդուն էլ ներողություն չի խնդրել: Պորտուգալացին ծնկի վնասվածքի պատճառով մարզվել է անհատական ծրագրով:
Թուրինում որոշել են մոռանալ այդ պատմությունը և կենտրոնանալ ակումբի ելույթների վրա: