«Ֆիորենտինայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին կարող է բաց թողնել թիմի առաջիկա հանդիպումը, հաղորդում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստը մրսածության պատճառով չի մարզվել և չի հասցնի պատրաստվել «Վերոնայի» հետ կիրակնօրյա հանդիպմանը:
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: