«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից:
««Բարսելոնան» կլինի կարիերայիս վերջին ակումբը: Չեմ պատրաստվում այլ թիմ տեղափոխվել, կարիերայի ավարտից հետո ամբողջ կյանքում «Բարսելոնայի» երկրպագու եմ լինելու:
Այստեղ խաղալը երազանք է: Երբ դադարեմ հաճույք ստանալ ֆուտբոլից, հենց այստեղ կարիերաս կավարտեմ»,- իսպանացու խոսքն է մեջբերել Marca-ն:
Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնա» է վերադարձել 2008 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից»: