Իսպանացի բասկետբոլիստ Պաու Գազոլը լքում է «Պորտլենդը», հաղորդում է Feedspot.com-ը։
39-ամյա բասկետբոլիստը «Պորտլենդ» էր տեղափոխվել ամռանը, սակայն ոտնաթաթի վնասվածքը թույլ չտվեց նրան ցուցադրել իր ողջ ներուժը։
Նշվում է, որ իսպանացուն առաջարկել են դառնալ թիմի մարզիչ և այժմ բանակցություններ են ընթանում Գազոլի հետ։
Հիշեցնենք, որ Պաու Գազոլը NBA-ի կրկնակի չեմպիոն է: