Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը մեկնաբանել է միջադեպը, որը տեղի է ունեցել ATP-ի ամփոփիչ մրցաշարում գերմանացի Ալեքսանդր Զվերևից կրած պարտությունից հետո:
Աշխարհի առաջին ռակետը լեզվակռվի է բռնվել լրագրող Ուբալդո Սկանագատայի հետ, որը հարցրել էր` արդյոք իսպանացու մարզավիճակի վրա բացասաբար չի՞ անդրադարձել իր ամուսնությունը:
Նադալը Սկանագատայի հարցը «միանգամայն անհեթեթություն» է անվանել.
«Ես իդեալական չեմ խոսում անգլերեն, չնայած` տարիների հետ դա սկսել եմ ավելի լավ անել: Գուցե`հարցն արդարացի էր, բայց ոչ այն ժամանակ, երբ ես պարտվել էի 2:6, 4:6 հաշվով: Ես նոր եմ վերականգնվել վնասվածքից: Այդ լրագրողը երկար տարիներ է` աշխատում է: Նա պետք է հասկանար իրավիճակը»,- Նադալի խոսքերն է փոխանցում Tennis World USA-ը:
Իսպանիայի հավաքականի կազմում Նադալը դուրս է եկել Դևիսի Գավաթի կիսաեզրափակիչ: