«Յուվենտուսը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է Tuttosport-ը։
Այս պահին թուրինյան ակումբը ուսումնասիրում է 20-ամյա ֆրանսիացու գնելու հնարավորությունը։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է Մբապեի տրանսֆերի համար ծախսել 380 միլիոն եվրո, որի մեջ մտնում է նաև ֆուտբոլիստի աշխատավարձը։
Հավելենք, որ հարձակվողի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ուժի մեջ է մինչ 2022 թվականի հունիսը։