«Տոտենհեմի» նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն առաջին մամուլի ասուլիսի ժամանակ հաջողություն է մաղթել ակումբի արդեն նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին.
«Առաջին հերթին, կարծում եմ, պետք է խոսեմ Պոչետինոյի մասին, չնայած դա շատ դժվար է:
Ցանկանում եմ շնորհավորել նրան հիանալի աշխատանքի համար: Այս ակումբը հավերժ կլինի նրա տունը: Մարզումային բազան կլինի նրա բազան և նա կարող է գալ այստեղ ցանկացած ժամանակ:
Դռները նրա առջև միշտ բաց են, և ես սեփական փորձիս հիման վրա կարող եմ ասել, որ վաղը կբացվի նոր օր ու նա կգտնի իր երջանկությունը:
Նա կգտնի ուրիշ լավ ակումբ, նրան հրաշալի ապագա է սպասվում»,-ասել է պորտուգալացի մարզիչը: