«Լոկոմոտիվի» հարձակվող Ալեքսեյ Միրանչուկը 2020 թ-ի ամռանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»:
Sport Mediaset-ի հաղորդմամբ, թուրինյան ակումբն արդեն համաձայնեցրել է ֆուտբոլիստի տրանսֆերը: Բանակցությունները տարել է Գաբրիելե Ջուֆրիդան:
Հնարավոր տրանսֆերի արժեքը չի նշվում, սակայն մոսկովյան ակումբը Միրանչուկի տրանսֆերից ցանկանում է ստանալ 40 մլն եվրո:
«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին սկսել էր հետևել Միրանչուկին «Լոկոմոտիվի» դեմ խաղից հետո: