«Մարադոնան» կշարունակի մարզել «Խիմնասիան», հայտնում է Ole-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ղեկավարության փոփոխությունից հետո արգենտինական և համաշխարհային ֆուտբոլի լեգենդը հեռանալու է ակումբից: Նոյեմբերի 19-ին անգամ հայտարարվել էր Մարադոնայի հեռանալու մասին: Պարբերականը նշում է, որ որոշումը չեղարկվել է:
Արգենտինայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո «Խիմնասիան» 24 թիմերի պայքարում 22-րդ հորիզոնականում է: