Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում այսօր` նոյեմբերի 21-ին, գործադիր կոմիտեի նիստ է հրավիրվել:
Ուղիղ եթեր ՀՖՖ-ից.
Նիստի ընդմիջման ընթացքում Red Eagles ֆան շարժման ղեկավար Դենիս Սարգսյանը, ֆան ակումբի անդամ Անդրանիկ Դալդումյանը հանդիպել են ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ:
Լրագրողների հետ զրույցում նրանք նշեցին, որ Արթուր Վանեցյանն հեռանալու պատրաստակամություն է հայտնել միայն այն դեպքում, եթե գործկոմը ևս ամբողջովին լուծարվի: Դենիս Սարգսյանը նշեց, որ իրենց համար առաջնային է այն, որ ֆեդերացիայում գտնվեն միայն այնպիսի մարդիկ, ովքեր հասկանում են ֆուտբոլից:
Ավելի վաղ նման հայտարարությամբ էր հանդես եկել նաև երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) ֆան շարժումը:
Նիստը դեռևս շարունակվում է: