Խորվաթիայի Զագրեբ քաղաքում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարի երրրորդ տուրում Հրանտ Մելքումյանը 3-րդ անընդմեջ ոչ-ոքին խաղաց:
Այս անգամ հայ գրոսմայստերը միավորը կիսեց Ռեյջեր Մարկուսի հետ:
Առաջին 2 տուրում հայ շախմատիստը խաղաղ դաշն է կնքել Իվան Չեպարինովի ու Բակրոտ Էտիենի հետ:
3 տուրից հետո Մելքումյանն ունի 1.5 միավոր ու բաժանում է 4-9-րդ հորիզոնականները:
Առաջատարը 2.5 միավորով Կոզուլ Ժդենկոն է: