«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին, ով Ուելսի հավաքականի ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր նվաճելուց հետո այն տոնել է դրոշով, որի վրա գրված է եղել «Ուելս, գոլֆ, Մադրիդ․ ճիշտ այս հերթականությամբ»։
«Ակնհայտ է, որ Գարեթի և «Ռեալի» միջև ինչ-որ լարվածություն կա։ Ես հասկանում եմ, որ նա Ուելսից է, ու հավաքականը առաջին տեղում է իր համար, բայց ինչու՞ տոնել այդ դրոշով։
Կարծում եմ՝ եղել է ինչ-որ էմոցիոնալ պահ, կամ նա ընդհանրապես չի իմացել, թե ինչ է գրված եղել դրոշի վրա։ Ամեն դեպքում հիմար իրավիճակ է։ Իսպանիայում նրան չեն գնահատում։ Ինչու՞ է նա մինչև հիմա այնտեղ»,-Բերբատովի խոսքերն է մեջբերում Sport-English-ը։