Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել է, որը ընդունել է ՀՖՖ գործկոմը: Այս մասին Արթուր Վանեցյանը հայտնել է լրագրողների հետ զրույցում.
«Այսօր տեղի ունեցած ՀՖՖ գործկոմի նիստը նվիրված էր հայկական ֆուտբոլում ստեղծված հարցերի քննարկմանը: Քննարկման արդյունքում ես առաջարկեցի գործկոմի անդամներին, որ ընդունեն իմ հրաժարականի դիմումը: Երկար քննարկում ունեցանք գործկոմի անդամների հետ»,-ասել է Արթուր Վանեցյանը:
Դեկտեմբերի 23-ին հրավիրվելու է ժողով, որի ժամանակ ընտրվելու են ՀՖՖ նախագահ և նոր գործկոմ: Այս պահին գործող գործկոմն առաջիկա մեկ ամսվա ընթացքում կաշխատի, որպեսզի ստեղծի բոլոր նախադրյալները՝ նոր դրական ֆուտբոլային կառույց ունենալու համար»,-ասել է Ռուբեն Ռուբինյանը: