«Տոտենհեմի» ֆուտբոլիստները գոհ չեն եղել թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի աշխատանքից, վստահեցնում է ESPN US-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացի մասնագետի դեմ են դուրս եկել «Տոտենհեմի» առաջատարներից մի քանիսը: Նրանցից մեկը հայտարարել է, որ իր աշխատանքային մեթոդներով Պոչետինոն հաջողություն չէր ունենա այնպիսի թոփ-ակումբներում, ինչպիսիք են «Ռեալը», «Մանչեսթեր Յունայթեդը» կամ «Բարսելոնան»:
Պոչետինոն 2014 թվականին է գլխավորել «Տոտենհեմը»: Նախորդ մրցաշրջանում արգենտինացի մասնագետը թիմին դուրս բերեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ լոնդոնցիները 0:2 հաշվով պարտվեցին «Լիվերպուլին»: 2018 թվականի մայիսին Պոչետինոն նոր պայմանագիր կնքեց «Տոտենհեմի» հետ: