«Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը հանդիպել է երգիչ Էլթոն Ջոնի հետ։
Ֆորմուլա-1-ի 2019 թվականի Աշխարհի չեմպիոնը Instagram-ի իր էջի story բաժնում լուսանկար է հրապարակել Էլթոն Ջոնի հետ։ Վերջինս ներկա պահին Մեծ Բրիտանիայում զբաղվում է իր ինքնակենսագրականով։
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ու ժամանակ անցկացնել իսկական լեգենդի՝ սըր Էլթոն Ջոնի հետ։ Շնորհակալ եմ հրաշալի երեկոյի համար»,-գրել է Հեմիլթոնը Instagram-ի իր էջում։