Անգլիացի հարձակվող Հարի Քեյնը անդրադարձել է Մաուրիսիո Պոչետինոյի հրաժարականին.
«Բոս, ես միշտ երախտապարտ կլինեմ քեզ կյանքիս երազանքին հասնելու համար: Վերջին 5 ու կես տարիների ընթացքում մենք ապրել ենք աներևակայելի պահեր, որոնք ես երբեք չեմ մոռանա: Դուք եղել եք իմ մարզիչը, ինչպես նաև իմ ընկերը, և ես շնորահակալ եմ Ձեզ այդ ամենի համար: Հաջողությու՛ն Ձեզ ապագայում»,-ինստագրամյան էջում գրել է Քեյնը:
Պոչետինոն թիմը գլխավորել է 2014/2015 մրցաշրջանից: Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» հասավ ՉԼ-ի եզրափակիչ, որտեղ 0-2 հաշվով պարտվեց «Լիվերպուլին»:
Կլոպը նախկինում գլխավորել է նաև «Էսպանյոլն» ու «Սաութհեմփթոնը»: