Անգլիայի հավաքականի հարձակվող և ավագ Հարի Քեյնը դարձավ Եվրո-2020-ի ընտրական փուլի լավագույն ռմբարկուն, որն ավարտվեց նոյեմբերի 19-ին:
8 խաղում «Տոտենհեմի» հարձակվողը խփեց 12 գոլ (4-ը 11-մետրանոց հարվածից):
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն և Իսրայելի ազգային հավաքականի հարձակվող Էրան Զահավին (յուրաքանչյուրը 11 գոլ) Քեյնին զիջեցին ընդամենը մեկ գնդակով: