Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկաս Պոդոլսին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վերադառնալ Եվրոպա։
Ինչպես տեղեկացնում է Przeglad Sportowy-ն, Պոդոլսկին կարիերան կարող է շարունակել լեհական «Գուրնիկ» ակումբում։ Ներկա պահին Պոդոլսկին հանդես է գալիս ճապոնական «Վիսել Կոբեում»։
Լեհական ծագում ունեցող 34-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է ավելի մոտ լինել իր տանը։ Այդ է պատճառը, որ լրջորեն մտածում է Լեհաստան տեղափոխվելու մասին։
Գերմանիայի հավաքականում անցկացրած 130 խաղերում Պոդոլսկին 49 գնդակ է խփել։