Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կիսվել է իր հաջողության գրավականներից մեկով։
«Չպետք է կարծես, թե դու շատ լավն ես։ Պետք է ընդունես քո սխալները, որովհետև բոլորն են սխալվում։ Դու պետք է շարժվես առաջ սխալներից հետո։ Դա միակ ձևն է»,-Նադալի խոսքերն է մեջբերում Ամերիկայի բաց առաջնության Facebook-յան պաշտոնական էջը։
Հիշեցնենք, որ 2019 թվականին Ռաֆայել Նադալը երկու անգամ հաղթող է ճանաչվել Մեծ Սաղավարտի մրցաշարերում՝ Roland Garros-ում և US Open-ում։
Ռաֆայել Նադալը այս տարի կարիերայի ընթացքում հինգերորդ անգամ մրցաշրջանն ավարտում է ATP-ի վարկանիշային աղյուսակի առաջատարի դիրքում։