Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի խաղում Հայաստանի Մ21 հավաքականն արդեն երկու անպատասխան գոլ է ընդունել սեփական դարպասը Իտալիայի երիտասարդական հավաքականի հետ խաղում:
Խաղի հաշիվն արդեն 15-րդ րոպեին բացել է «Էվերթոնի» հարձակվող Մոյզե Քինը Անդրեա Պինամոնտիի հիանալի փոխանցումից հետո մեն մենակ դուրս գալով դարպասապահ Սևակ Ասլանյանի դեմ ու գնդակը նրա ոտքերի արանքով ուղարկելով մեր դարպասը: Քինի գոլի տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Մոտ 10 րոպե անց Պինամոնտին ինքն է գրավել Ասլանյանի դարպասն ու հաշիվը դարձրել 2:0: «Ջենոայի» հարձակվողի գոլի տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Հիշեցնենք՝ հանդիպումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է ՀՖՖ-ի՝ յութուբի պաշտոնական ալիքում: