Իտալական «Միլանի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն չի թաքցրել ցանկությունը՝ հանդես գալու Մյունխենի «Բավարիայի» կազմում:
«Իմ նպատակը՝ խաղալ «Բավարիայում», Դորտմունդի «Բորուսիայում» կամ այլ գերմանական ուժեղ թիմում:
2014թին, երբ եղավ առաջարկ Մյունխենից, թիմում խաղում և երկրպագուների հարգանքն էին վայելում Ռոբենն ու Ռիբերին: Դժվար էր մերժելը:
Եթե ինչ-որ ժամանակ հրավեր ստանամ Բավարիայից, կընդունեմ այն, բայց Լևերկուզենը դեռ իմ սրտում է»,-ասել է թուրք ֆուտբոլիստը: