ԱՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակում կայանալիք «Քրիսթալ Փելաս» — «Լիվերպուլ» հանդիպմանը «մերսիսայդցիները» մոտենում են կորուստներով։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, առաջիկա հանդիպմանը վնասվածքների պատճառով չեն մասնակցի հարձակվող Մոհամեդ Սալահը և պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղին պատրաստ կլինեն Ջո Գոմեսն ու «կարմիրների» ավագ Ջորդան Հենդերսոնը։
Հանդիպումը կկայանա շաբաթ և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։