Ֆրանսիական «Լիլի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմի մարզիչներից երկուսը՝ Ժոաո Սակրամենտոն և Նունու Սանտուշը տեղափոխվել են «Տոտենհեմ»։
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հայտնի դարձավ, որ «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ժոզե Մոուրինյուն։ Սակրամենտոն և Սանտուշը կլինեն պորտուգալացի մասնագետի մարզչական շտաբում լոնդոնյան ակումբում։
Ժոզե Մոուրինյուի վերջին աշխատատեղը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղից նա հեռացվել էր 2018 թվականի դեկտեմբերին։
«Տոտենհեմը» երեկ երեկոյան հայտարարեց Մաուրիսիո Պոչետինոյի հեռացման մասին։ Արգենտինացին 2014 թվականից գլխավորում էր «Տոտենհեմը»։