Խորվաթիայի Զագրեբ քաղաքում մեկնարկել է շախմատի միջազգային մրցաշար:
Մրցաշարին մասնակցում է շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: 12 մասնակից 11 տուր շարունակ կպայքարի լավագույնի կոչման համար:
Մասնակիցները ներկայացված են Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ավստրիայից, Խորվաթիայից և Հայաստանից:
Հրանտ Մելքումյանը մեկնարկային տուրում ոչ-ոքի է խաղացել Իվան Չեպարինովի հետ:
Ռեյտինգով Մելքումյանը 12 մասնակցի մեջ 7-րդն է: