Նոյեմբերի 19-ին հայկական արմատներով ռուս գեղասահորդ Եվգենիա Մեդվեդևան դարձավ 20 տարեկան:
Գեղասահորդուհին գրեթե մեկուկես տարի ապրում է Կանադայում, բայց տարեդարձը նշել է Մոսկվայի իր բնակարանում:
Աշխարհի կրկնակի չեմպիոնին առավոտյան շնորհավորելու է եկել մոտ հիսուն երկրպագու, ովքեր վառ ներկայացում են բեմադրել մարզուհու համար:
Անակնկալը կազմակերպելու համար երկրպագուները հանդիպել են Մոսկվայի հարավում՝ ժամը 9: 30-ին: