«Էվերթոնի» և Իտալիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Մոյզե Քինը Մ21 Եվրո-2021-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականին հաղթելուց հետո ասել է, որ իր գոլերով պատասխանել է բոլոր այն քննադատություններին, որոնց վերջերս բախվել է:
Ֆուտբոլիստը, հիշեցնենք, դուբլ է ձևակերպել Հայաստանի Մ21 հավաքականի դեմ խաղում:
«Ես խաղադաշտում պատասխանեցի բոլոր քննադատողներին, այլ տարբերակ չկար:
Մարզիչիների կողմից գովասանքներն ինձ ուրախացնում են: Մենք հիանալի թիմ ենք, բայց պետք է շարունակենք աշխատել՝ մրցաշարին մասնակցելու համար:
Ակնհայտ է, որ ուզում եմ վերադառնալ մեծահասակների հավաքական, դա բոլորի երազանքն է»,- ասել է Քինը:
Հիշեցնենք` Հայաստանի Մ21 հավաքականը 0:6 հաշվով պարտություն կրեց Իտալիայի իր հասակակիցներից: