«Ռեալի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը կիսվել է իր սպասելիքներով Եվրո-2020-ից: Ուելսացիները որակավորվեցին մրցաշարին Հունգարիային հաղթելուց հետո:
«Որակավորման փուլի մեկնարկից առաջ մենք գիտեինք, որ պետք է քրտնաջան աշխատել:
Այժմ կգնանք Եվրո և կրկին կզվարճանանք: Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությունում մենք անցկացրեցինք մեր կյանքի լավագույն ժամանակը, և այս անգամ էլ ևս զվարճանալու ենք մեր հիանալի երկրպագուների հետ միասին»:
Նշենք, որ Հունգարիայի հետ խաղից հետո Գարեթը երկրպագուներից վերցրեց սադրիչ դրոշը և լուսանկարվեց նրա հետ: