«Տոտենհեմի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է հայտնվել Մյունխենի «Բավարիայում»:
Գերմանիայի բազմակի չեմպիոնը կարող է մինչ մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պաշտոնում թողնել Հանս-Դիտեր Ֆլիկին, իսկ այնուհետև հրավիրել Պոչետինոյին:
Այդ ընթացքում մասնագետը կարող է սովորել գերմաներեն, ինչը շատ կարևոր հանգամանք է ակումբում:
Մյունխենցիների սպորտային տնօրեն Հասան Սալիհամիդիչը բարձր է գնահատում Պոչետինոյի աշխատանքը: Հաղորդվում է, որ նրանք արդեն հանդիպել են: