Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը այս օրերին Արգենտինայում է։ Շվեյցարացի մաեստրոն ցուցադրական հանդիպումներ է անցկացնելու Ալեքսանդր Զվերևի հետ։
Ֆեդերերը դարձյալ ստիպված է եղել պատասխանել լրագրողի՝ իր կարիերան ավարտելու մասին հարցին։
«Ես ինձ լավ եմ զգում ու վայելում եմ կյանքը այսքան ճանապարհորդություններով։ Ինձ դուր է գալիս Սաշայի (Զվերև/խմբ․) և tour-ի մյուս տղաների հետ խաղալը։ Ես պատճառ չեմ տեսնում կանգ առնելու։
Իհարկե, տարիքի հետ ամեն բան դժվարանում է, բայց միևնույն ժամանակ փորձի հաշվին դու կարող ես շատ պահեր հաղթահարել։ Չգիտեմ՝ ինչպես դա տեղի կունենա (կարիերան ավարտելը/խմբ․)։ Հուսամ՝ դա կլինի մի ինչ-որ էմոցիոնալ ձևով»,-Ֆեդերերի խոսքերն է մեջբերում Eurosport-ը։